National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.04.2021
Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում ԱԺ աշխատակազմի գործունեությանն առնչվող օրենքում
1 / 8

««ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի եւ Քրիստինե Պողոսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ ապրիլի 13-ի նիստում:

Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց, որ բոլոր պետական մարմիններում աշխատանքի ընդունման եւ առաջխաղացման հարցում պետք է լինեն միասնական կանոններ: Այժմ միջանկյալ լուծումներ են տրվում:

Հեղինակներն առաջարկում են օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ:

Բարձրագույն պաշտոնների համար նախատեսվում է բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում հինգ տարվա աշխատանքային ստաժ:

Գլխավոր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ կլինի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ: Ստորաբաժանման ղեկավարի, այդ թվում՝ ստորաբաժանման ներքին միավորի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում կպահանջվի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ:

Առաջատար պաշտոնների դեպքում կպահանջվի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը հարակից զեկույցում նշեց, որ ԱԺ աշխատակազմի գործունեության կազմակերպման առանձնահատկությունները սահմանող օրենքը պետք է ընդունվեր մինչեւ 2020 թ. հուլիսի 31-ը, սակայն պայմանավորված երկրում տեղի ունեցող իրադարձություններով՝ այն հետաձգվեց: Ըստ պատգամավորի՝ այս նախագծով ակնկալվող արդյունքին հնարավոր էր հասնել միայն այդ օրենքի ընդունումից հետո: Առաջարկվող տարբերակը ժամանակավոր լուծում է լինելու:

«Կառավարությունն առաջարկներ չունի, քանի որ արդյունավետ աշխատել է հեղինակների հետ»,-նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը: 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am